Արմինֆո. Հուլիսի 24-ին Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է չինական գործարար շրջանակի ներկայացուցիչներ Քուիու Հուինին, Ժան Յինին, Քուիու Ֆենգին և Չեն Ուեի Քինին: Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և առևտրի ու ներդրումների կառավարիչ Գայանե Մարտիրոսյանը:
Կողմերը քննարկել են զբոսաշրջության խթանմամբ ուղևորահոսքերի ծավալներն ընդլայնելու հնարավորությունները՝ այս համատեքստում կարևորելով զբոսաշրջիկների թվի ավելացման, վիզային ռեժիմի ազատականացման, օդային ուղիղ չվերթների կազմակերպման խնդիրները:
Քննարկվել է նաև Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումների, հայկական գյուղմթերքի և կոնյակի արտահանմանն առնչվող հարցեր: Խոսել են չինական սուպերմարկետները հայկական գյուղատնտեսական արտադրանքի սպառման շուկայում ներգրավելու հնարավորության մասին: Չինական կողմի ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստվում են հանդիպել գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
Փոխվարչապետը ներկայացրել հայ-չինական գործընկերային հարաբերությունների բնույթը, երկկողմ և բազմակողմ պայմանագրերով ստեղծված առևտրաշրջանառության խթանման հնարավորությունները, խոստացել Չինաստան այցելելու դեպքում առավել մարամասն անդրադառնալ համագործակցության խթանման խնդիրներին:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |