Չորեքշաբթի, 25 Հուլիսի 2018 17:40
Կարինա Մելիքյան

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հաստատել են 2018-2020թթ․ ռազմավարությունը

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հաստատել են 2018-2020թթ․ ռազմավարությունը

Արմինֆո.ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի դիտորդ խորհուրդները հաստատել են ընկերությունների 2018-2020թթ․ ռազմավարությունն ու զարգացման ծրագրերը։

Հայաստանի ու տարածաշրջանի կապիտալի շուկաներում եղած բիզնես հեռանկարներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով մշակվել է նոր ռազմավարություն, համապատասխան աշխատանքների իրականացման պլան և կառավարման նոր համակարգ։

«Մենք այժմ ուսումնասիրում ենք Հայաստանում և արտերկրում առկա հնարավորությունները, որոնք ծառայեցնելով մեր նպատակին՝ կկարողանանք տնտեսական արժեք ստեղծել մեր ընկերության և երկրի համար՝ գրանցելով Հայաստանը միջազգային ֆինանսական քարտեզի վրա»,- ասաց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Առաջիկա երեք տարվա համար ընկերությունները մշակել են մի շարք նախագծեր, որոնցից մի քանիսն են՝

  • Թարմացնել բորսայական առևտրի կազմակերպման համակարգը, որից հետո մեր շուկան հասանելի կդառնա թե՛ տեղի, թե՛ արտերկրի ներդրողների համար առանց միջնորդի։
  • Ստեղծել նոր քրաուդֆանդինգ հարթակ, որտեղ ստարտափերը կկարողանան ներգրավել սեփական ու պարտքային կապիտալ ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների միջոցով։
  • Ներդնել Հայաստանի այլընտրանքային ներդրումների շուկա գաղափարը, որտեղ և որի միջոցով արժեթղթեր թողարկողները կկարողանան ուղղակի վաճառել իրենց պարտատոմսերն ու այլ արժեթղթեր անհատ ներդրողներին՝ Դեպոզիտարիայի կողմից ստանալով վերջնահաշվարկի և պահառության ծառայություն։
  • Ստեղծել միջբորսայական ցուցակման հնարավորություն եվրոպական ու եվրասիական ֆոնդային բորսաների համար՝ կապելով երկու տարածաշրջանները։
  • Մշակել բազմարժույթ B2B հարթակ խոշոր ընկերությունների համար, որտեղ նրանք հնարավորություն կունենան տեղաբաշխել և ներգրավել ֆինանսական միջոցներ։
  • Մշակել ներդրումային ֆոնդերի գրանցման FundNet հարթակ, որ թույլ կտա հայաստանյան ու միջազգային ակտիվների կառավարիչներին Հայաստանում գրանցել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդեր և օգտվել բարենպաստ օրենսդրական և հարկային դաշտից։
  • Մշակել ու ներդնել էլեկտրոնային քվեարկության համակարգ Դեպոզիտարիայի հաճախորդ ընկերությունների բաժնետերերի ժողովների անցկացման համար՝ ավելի թափանցիկ դարձնելով կորպորատիվ կառավարումը։
  • Մշակել դեպոզիտար ծառայությունների բջջային հավելվածներ։
  • Տրամադրել խորհրդատվական ծառայություններ ու լուծումներ պոտենցիալ թողարկողներին ու ներդրողներին՝ դյուրացնելով իրենց մուտքը բորսա։ Ծառայությունները հասանելի կլինեն ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա գործընկերների համար։

«Մեր օտարերկրյա գործընկերների միջոցով, որոնց թվում են շուկայի առաջատարներ Clearstream Bank Luxembourg-ը, Raiffasen Bank-ը և Ռուսաստան-ի National Settlement Depository-ն, մենք հայկական արժեթղթերը հասանելի ենք դարձրել աշխարհի հիսունից ավել շուկաներում։ Այժմ մեր գերխնդիրն է նոր շունչ տալ միջազգային փոխհարաբերություններին՝ բարձրացնելով ինչպես այդ կապերի որակը նոր մոտեցումների, լուծումների ու տեխնոլոգիաների ներդրմամբ, այնպես էլ օգնել տեղական թողարկողներին բարձրացնելու իրենց կողմից թողարկվող արժեթղթերի հեղինակությունը և որակը։ Այսպես, օրինակ՝ պատրաստվում ենք ներդնել էլեկտրոնային քվեարկության համակարգ (e-voting), որի միջոցով կապահովվի ներդրողների պատշաճ մասնակցությունն ընկերությունների կառավարմանն՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Այս միջոցառման արդյունքում էականորեն կբարելավվի թողարկողների կորպորատիվ կառավարումն, ինչն էլ, անշուշտ, իր անմիջական ազդեցությունը կունենա նրանց հեղինակության աճի վրա»,- նշեց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը։

Ռազմավարությունը ներառում է նաև մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք բոլորը միտված են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը։

«Համաշխարհային և տարածաշրջանային հնարավորություններին զուգահեռ՝ մենք համարում ենք, որ բիզնեսի հիմնական ռազմավարական զարգացման աղբյուրը մեր ներքին շուկայի ճիշտ զարգացումն ու ներուժի իրացումն է: Նոր ռազմավարության ընդունումը և իրականացումը հարմար ժամանակի հետ է համընկել, քանի որ Հայաստանի ձեռնարկատիրական միջավայրում արդեն իսկ նկատելի է թափանցիկ աշխատելաոճի ցանկություն, ինչն էլ իր հերթին ավելի է դյուրացնելու ընկերությունների մուտքը դեպի բորսա՝ ստեղծելով համեմատաբար էժան և երկարաժամկետ դրամական միջոցներ ներգրավելու նոր հնարավորություններ»,- ասաց Հայկ Եգանյանը։

Նրա համոզմամբ՝ այս գործընթացները միևնույն ժամանակ ունենալու են դրական ազդեցություն նաև քաղաքացիների վրա, քանի որ բորսայական գործիքների մեջ ներդրումը ստեղծելու է ավելի շատ եկամուտ ստանալու հնարավորություն, քան բանկային ավանդներն են առաջարկում՝ ապահովելով քաղաքացիների ուղղակի ներգրավվածությունը երկրի տնտեսության մեջ։

Կապիտալի շուկայի զարգացման հարցում, ըստ ընկերության, մեծ դերակատարում ունեն ներդրումային ծառայություններ մատուցող մասնագիտացված ընկերությունները և բանկերը, առանց որոնց մասնակցության և մասնագիտական միջնորդության դժվար է ընդհանուր առմամբ զարգացնել կապիտալի շուկան:

«Փորձում ենք նաև ներգրավել Հայաստանի սահմաններից դուրս ակտիվ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններ, և պետք է նշեմ, որ արձանագրել ենք որոշ հետքրքրություն մեր շուկա մուտք գործելու հանդեպ: Այդ ուղղությամբ արդեն աշխատում են ընկերություններ թե՛ ԵՄ-ից, թե՛ Եվրասիական միության անդամ երկրներից: Հուսով եմ, որ առևտրային համակարգի վերազինման հետ զուգահեռ, ինչը հնարավորություն կստեղծի միջազգային ներդրողներին մուտք գործել մեր բորսա և իրականացնել առևտուր, մյուս տարի արդեն իսկ ականատես կլինենք արտասահմանյան ընկերությունների մասնակցությանը մեր կապիտալ շուկայում»,- հավելեց Հայկ Եգանյանը։

Ներկայում ընկերություններն արդեն արձանագրել են մի շարք կարևոր ձեռքբերումներ, որոնցից է հմուտ, բազմակողմանի զարգացած թիմի կառուցումը՝ բարձր գնահատելով աշխատակիցների հարուստ  փորձառությունն ու գիտելիքները և ներգրավելով թիմի նոր անդամներ, այդ թվում՝ սփյուռքից։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետՊետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համարԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համարԿառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալՀայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Փոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանըՓոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանը
Մխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունըՄխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունը
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերովՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերով
«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից
Հայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորություններըՀայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորությունները
Ասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածըԱսիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակումՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակում
Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4 հազար դոլարիՀայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4 հազար դոլարի
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում էTeam-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է
Արման Շաքքալիև. Ղազախստանից Հայաստան հնարավոր արտահանման ծավալը կազմում է 350 մլն դոլարԱրման Շաքքալիև. Ղազախստանից Հայաստան հնարավոր արտահանման ծավալը կազմում է 350 մլն դոլար
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը կբարձրանաՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը կբարձրանա
Նախկին վարչապետ. Եթե Մոսկվան խզի կապերը Երեւանի հետ, Հայաստանի ողջ տնտեսության կեսը կփլուզվիՆախկին վարչապետ. Եթե Մոսկվան խզի կապերը Երեւանի հետ, Հայաստանի ողջ տնտեսության կեսը կփլուզվի
Մինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողը պետք է ձևավորի կառավարող մարմինՄինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողը պետք է ձևավորի կառավարող մարմին
ԵՏՀ. ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանինԵՏՀ. ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանին
Հայաստանի առևտրի հատվածի աճն արագացել էՀայաստանի առևտրի հատվածի աճն արագացել է
Հայաստանում, գործնականում, բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է՝ բացառությամբ կոնյակիՀայաստանում, գործնականում, բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է՝ բացառությամբ կոնյակի
Առաջին 2 ամսում Հայաստանի մետալուրգիական ճյուղի արտադրության ծավալներն ավելացել են  37% - ովԱռաջին 2 ամսում Հայաստանի մետալուրգիական ճյուղի արտադրության ծավալներն ավելացել են  37% - ով
Իդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանըԻդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
17.04.2024
RUB4.19-0.01
USD395.10-0.14
EUR420.390.41
GBP492.140.22
CAD286.14-0.33
JPY25.55-0.01
CNY54.58-0.02
CHF433.510.65