Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն եւ կարեւորել է բանկի ներդրումը հանրային եւ մասնավոր սեկտորների համագործակցության, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման գործում:
Հայաստանի նախագահն ու Բանկի պաշտոնյաները խոսել են գործընկերության առաջնահերթությունների, ընթացիկ ծրագրերի, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների մասին:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |