Արմինֆո.Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև 2040 թիվը երկարաձգել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Էխո Մոսկվի՚ ռադիոկայանի հեռարձակած հարցազրույցում:
Վարչապետի ասելով, մինչև նշված ժամկետը քայլեր կձեռնարկվեն նոր ԱԷԿ կառուցման ուղղությամբ: «Այդ հարցում ես ակնկալում եմ Ռուսաստանի աջակցությունը, քանի որ տվյալ պահին մենք չունենք բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ այդ նախագծի իրագործման համար: Սակայն, եթե ռուսաստանցի մեր գործընկերները մեզ աջակցեն, մենք հաճույքով կընդունենք այդ օգնությունը՚, - ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ Հայաստանն ԱԷԿ-ը փակելու մտադրություն չունի:
Ինչպես նշում են ԱրմԻնֆո-ի վերլուծաբանները, Հայաստանի վարչապետն առաջին անգամ պաշտոնապես հրապարակել է ՀԱԷԿ գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման հնարավոր երկարաձգման ժամկետը` մինչև 2040 թիվը: Նախկինում պաշտոնական անձինք խուսափում էին պատասխանմել այդ հարցին` Եվրամիության առանց այդ էլ կոշտ դիրքորոշումն էլ ավելի չկոշտացնելու նպատակով, որը պնդում է բլոկի շուտափույթ փակումը: Անցյալ տարի ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել էր, որ 2026 թվականից հետո, երբ բլոկը պետք է կանգնեցվի, կանցկացվեն դրա շահագործումը ևս հինգ տարով երկարաձգելուն ուղղված աշխատանքներ, ինչից հետո, կրկին հիմնական սարքավորման համապատասխան հետազոտումից հետո` ևս 10 տարով: Այդպիսով, նախատեսվում է, որ կայանը կաշխատի մինչև 2040 թիվը: Մինչ այդ երկրի կառավարությունը պետք է կողմնորոշվի նոր բլոկի մոդիֆիկացիայի և հզորությունների առնչությամբ` ֆինանսավորման աղբյուրներ գտնելու և նախագծի իրագործմանը ձեռնամուխ լինելու նպատակով:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |