Արմինֆո. 2018 թվականի առաջին կեսին Հայաստանում արձանագրվել է բնակչության միգրացիայի 25.743 դեպք, ինչը 22.5% պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, արտերկրից վերադարձել է 880 մարդ, տարեկան աճը`2.1%, իսկ 11.415 մարդ արտագաղթել արտերկիր, տարեկան անկումը`1.7%: Արդյունքում, 2018 թվականի առաջին կեսին Հայաստանի միգրացիայի բացասական սալդոն կազմել է 2 613 մարդ:
Հիմնական երկրները, որտեղ Հայաստանի քաղաքացիները գերադասում են հեռանալ, Ռուսաստանն է, ԱՄՆ, Վրաստանը, Ֆրանսիան և Գերմանիան:
Զբոսաշրջային նպատակներով հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է այցելել 685 971 մարդ, տարեկան աճը`10.2%, իսկ նույն նպատակներով երկրից մեկնել է 610.950 մարդ, տարեկան աճը`7.1%:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |