Արմինֆո.Հայաստանի ապահովագրական հատվածը 2018 թվականի առաջին կիսամյակում վճարել է 1,1 մլրդ դրամի հարկեր, ինչը 26,7% -ով ցածր է, քան մեկ տարի առաջ: Այդ գումարից 995,5 մլն դրամ կազմել են ուղղակի հարկերը (եկամտահարկ և շահութահարկ), ինչը 28,9% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում, ըստ 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքների, ներառվել են շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:
Ցանկը գլխավորել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ՍՊԸ-ն, որը 212-րդ տեղում է, պետբյուջեին վճարելով 360.7 մլն դրամ, որից 318.6 մլն դրամի ուղղակի հարկեր: «ԻՆԳՈ Արմենիան» 267 տեղում է, վճարել է 287.4 մլն դրամ, որից ուղղակի հարկերի գծով`262 մլն դրամ: «Նաիրի Ինշուրանս» - 486-րդ տեղ, 134 մլն դրամ, 117 մլն դրամի ուղղակի հարկեր: «Արմենիա Ինշուրանս» - 519-րդ տեղ 125.7 մլն դրամ, 118 մլն.դրամի ուղղակի հարկեր, «ՌԵՍՈ» - 633 տեղ, 103,1 մլն դրամ, 91,7 մլն դրամի ուղղակի հարկեր, «Սիլ Ինշուրանս» - 636-րդ տեղ, 102,5 մլն դրամ, 88,3 մլն դրամի ուղղակի հարկեր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, Հայաստանի ապահովագրական հատվածի ընդհանուր կուտակված շահույթը 2018 թվականի հուլիսի 1-ին կազմել է 2.8 մլրդ դրամ, կրճատվելով տարեկան կտրվածքով` 41,7%: Հուլիսի 1-ի դրությամբ կուտակված շահույթ է արձանագրվել 4 ընկերություններում: Կուտակված շահույթի գծով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը`2,7 մլրդ դրամ (տարեկան 4,5% աճ), երկրորդ տեղում է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը`1.02 մլրդ դրամ (տարեկան անկումը`46,2%), երրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիան»`1.019 մլրդ դրամ (տարեկան աճը` 61.5%), չորրորդն է «Նաիրի Ինշուրանսը»`569.04 մլն դրամ (տարեկան անկումը`51.3%): Վնասներ են կուտակել «Սիլ Ինշուրանս» և «ՌԵՍՈ» ընկերությունները - շուրջ 2,4 մլրդ դրամի չափով: 2018 թվականի առաջին կիսամյակը Հայաստանի ապահովագրական հատվածը եզրափակել է 696 մլն դրամ շահույթով (տարեկան անկումը`32.3%), իսկ զուտ շահույթը կազմել է 443.2 մլն դրամ (տարեկան անկումը`65.1%): Զուտ շահույթի գծով առաջին եռյակում են`«Ռոսգոսստրախ Արմենիան», «Արմենիա Ինշուրանսը» և «ԻՆԳՈ Արմենիան»: (30.06.18-ի դրությամբ ՀՀ դրամի փոխարժեքը կազմել է 482.24 դր / $ 1):