Արմինֆո. Չնայած շարունակվող բնական աճին, Հայաստանի բնակչությունը մեկ տարում նվազել է 10.1 հազար մարդով և հուլիսի 1-ին կազմել է 2 969,8 հազար մարդ: Ինչպես հայտնում է ՀՀ վիճակագրական ծառայությունը, քաղաքային բնակչությունը նվազել է 3.6 հազարով, հասնելով 1 894,4 հազարի, իսկ գյուղական բնակչությունը նվազել է 6.5 հազարով, մինչև 1 075.4 հազար:
2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում երկրի բնակչությունը կչճատվել է 2.9 հազարով, 6 հազար արտահոսքի և 3.1 հազար բնական աճի տարբերության հաշվին: 2017 թվականի նույն ժամանակահատվածում բնական աճը կազմել էր 2.6 հազար,իսկ արտագաղթը`8.8 հազար, իսկ 2016-ին բնական աճը կազմել էր 4.0 հազար, իսկ արտահոսքը`7,5 հազար մարդ:
Այնուամենայնիվ, 2016 թվականից մինչև 2018 թվականի առաջին կիսամյակը ծնունդների թիվը երկրում աստիճանաբար նվազել է`18 393-ից մինչև 16 189: Մահացության թիվը 14403-ից 2016-ի առաջին կիսամյակում նվազել է մինչև 13 112 2018-ին: Սակայն, կրճատվում է նաև ամուսնությունների թիվը: 2016-ի առաջին կիսամյակում տեղի է ունեցել 7739 ամուսնություն, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում`6 802ամուսնություն: Իսկ ամուսնալուծությունների թիվն ավելացել է`1753-ից մինչև 1 915: Ընդ որում, ամուսնալուծությունների գագաթնակետը եղել է 2017 թվականի նույն ժամանակահատվածը`1949 ամուսնալուծություն:
Ըստ փորձագետների, այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է երկրի բնակչության թվի կրճատման ամենացածր մակարդակը վերջին տարիներին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |