Արմինֆո.Հայաստանն զբաղեցրել է 42-րդ տեղը բիզնեսի վարման եվրոպական վարկանիշում, որը կազմվել է Եվրոպական Առևտրաարդյունաբերական պալատների միության (Eurochambres) կողմից:
European Chamber-ը անկախ կազմակերպություն է, որը ներկայացնում է Եվրոպայում բիզնես վարող ազգային և միջազգային ընկերությունների շահերը: Eurochambres- ի ուսումնասիրությունը ներառում է ընդհանուր բիզնես միջավայրի, օրենսդրության, կառավարության քաղաքականության, սոցիալական մթնոլորտի և պայմանների գնահատումը, որոնք կարող են խոչընդոտել մասնավոր հատվածի գործունեությանը: Վարկանիշը ներառում է 46 երկիր: Յուրաքանչյուր երկրին շնորհվում է գնահատականը` 100-բալանոց սանդղակով: Ամենաբարձր միավորը տրվում է գործարար միջավայրի լավագույն պայմաններն ունեցող երկրին:
Բոլոր այս ցուցանիշներով Հայաստանին տրվել է 51 միավոր: Տարածաշրջանի երկրներից ամենաբարձր վարկանիշն ստացել է Վրաստանը`69 միավոր (18-րդ տեղ): Թուրքիան զբաղեցնում է 38-րդ տեղը (55 միավոր), Ռուսաստանը`42-րդ տեղը (52 միավոր), Ադրբեջանը` 45-րդ տեղը (51 միավոր): Եվրոպայում բիզնեսի վարման լավագույն երկիրը Դանիան է, որն ստացել է 86 միավոր: Իսկ ամենավատն Ուկրաինան է, որն ստացել է 48 միավոր: Նշենք, որ Eurochambres բիզնես վարկանիշը հիմնված է երկու ուսումնասիրությունների արդյունքների վրա: Առաջինը դա Համաշխարհային բանկի «Doing Business - 2018» զեկույցն է, իսկ երկրորդը`Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն ընկալման ինդեքսը:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |