Արմինֆո. Հայաստանի մարզերում բազմաբնակարան շենքերում բնակարանների միջին շուկայական գինն I կիսամյակում աճել է 2,6% մեկ տարվա ընթացքում, կազմելով 87 հազ. դրամ / 1 քմ: Այս մասին են վկայում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները:
Ըստ կադաստրի տվյալների, ամենաբարձր գներն արձանագրվել են Ծաղկաձորում`280.4 հազար դրամ / 1քմ, տարեկան անկումը`36%: Այնհուհետև հաջորդում են` Աբովյան քաղաք - 156.1 հազար դրամ, տարեկան աճը`3,1%, Վաղարշապատ - 121,3 հազար դրամ տարեկան անկումը`15,3%:
Ամենացածր գներն արձանագրվել են Դաստակերտում (Սյունիքի մարզ) - 22.2 հազ. րամ, տարեկան աճը`2,7 անգամ, որին հաջորդում է Թումանյանը (Լոռու մարզ) - 23.1 հազ. դրամ, տարեկան աճը`2 անգամ, և Շամլուղը (Լոռի) - 28.2 հազար դրամ, տարեկան աճը`3.5 անգամ:
ՀՀ մարզերում 2018 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների վաճառքի 2318 գործարք, որից 5,7%-ը բաժին է ընկնում գյուղական վայրերին, տարեկան կտրվածքով նվազելով 25%:
Նշենք, որ անշարժ գույքի գների պետական կոմիտեի հաշվետվություններում այսուհետ բացակայելու են մասնավոր տների գների վերաբերյալ տվյալները: Նախորդ ժամանակաշրջանների հաշվետվություններում գները նույնպես ճշգրտվում են նոր մեթոդաբանության հաշվարկի կապակցությամբ`հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանի հետ համատեղելիությունը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |