Արմինֆո.Արդշինբանկը նվազեցրել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում վարկավորման տոկոսադրույքը: Համաձայն նոր պայմանների՝ այսուհետ վարկը հասանելի է 7.35%* տարեկան տոկոսադրույքով:
Պետության կողմից սուբսիդավորման արդյունքում Երևանում ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում տոկոսադրույքը նվազում է ևս 2 տոկոսային կետով, իսկ ՀՀ մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում՝ 4 տոկոսային կետով: Ավելին՝ Բանկի սեփականությունը հանդիսացող բնակելի անշարժ գույքի ձեռք բերման դեպքում վերոնշյալ տոկոսադրույքը նվազում է ևս 1 տոկոսային կետով:
Վարկը տրամադրվում է մինչև 17,5 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 15 տարի ժամկետի հնարավորությամբ, սկսած 10% կանխավճարից:
Հիշեցնենք, որ վերջերս Արդշինբանկը նվազեցրել էր նաև Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող անշարժ գույքի ձեռք բերման, վերանորոգման և կառուցման/կառուցապատման նշանակության հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները:
Վարկը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ:
«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/kPPYR9 կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
* տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.23 %-ից
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |