Արմինֆո.Հայաստանի ապահովագրողները 2018 թվականի I կիսամյակում ապահովագրոթյան տարբերդասերով իրականացրել են 10,8 մլրդ դրամի կամ $ 22.4 մլն-ի ապահովագրական հատուցում (թվերը բերված են ըստ ՀՀ ԿԲ չափանիշների): Տարեկան կտրվածքով ապահովագրողների հատուցումներն աճել են 34.9%, նախորդ տարվա 17.7% -ի աճի փոխարեն: Միևնույն ժամանակ, ապահովագրական պրեիաների գծով տարեկան աճը կազմել է 29.6%, մինչև 22 մլրդ դրամ կամ $ 45.6 մլն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, հատուցումների տարեկան աճ են ապահովել բոլոր վեց ապահովագրական ընկերությունները, իսկ ամենամեծ աճը`«Արմենիա Ինշուրանսը» - 60.5%:
Ըստ ապահովագրության դասերի, հատուցումների գծով տարեկան ամենամեծ աճն արձանագրվել է ընդհանուր ապահովագրության դասով`21 անգամ (նախորդ տարվա 4,5 անգամ աճի փոխարեն), որին հաջորդում է բժշկական ապահովագրության աճը` 92,4% և գույքային ապահովագրության աճը`68,7%:
Հատուցումների տարեկան աճի արագացում է արձանագրվել արտասահման մեկնողների ապահովագրության դասում`10.8% -ից մինչև 46,8%, իսկ ԱՊՊԱ գծով հատուցումները դանդաղել են`31.9% -ից մինչև 20.6%: Հատուցումների անկման տեմպերի կտրուկ արագացում է գրանցվել ցամաքային տրանսպորտի շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրության գծով`1,7% -ից մինչև 34,8%, իսկ ֆինանսական վնասների ապահովագրության գծով, ընդհակառակը, անկումը դանդաղել է` 46.2% -ից մինչև 6,7%:
Հատուցումների տարեկան դինամիկայի վատթարացում է գրանցվել`ԿԱՍԿՈ - 8.9% աճից մինչև 1.2% անկում, բեռների ապահովագրություն - 10 անգամ աճից մինչև 46.4% անկում: Իսկ հատուցումների տարեկան դինամիկայի բարելավում է գրանցվել դժբախտ պատահարների ապահովագրության գծով`41.7% անկումից մինչև 47.2% աճ:
Ապահովագրական հատուցումների գծով առաջատարն է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը` 2.98 մլրդ դրամ: Երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը`2.6 մլրդ դրամ: Երրորդն է «Նաիրի Ինշուրանսը»` 2 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են`«Սիլ Ինշուրանս» - 1,4 մլրդ դրամ, ՌԵՍՈ - 1.01 մլրդ դրամ, «Արմենիա Ինշուրանս» - 726.4 մլն դրամ:
Ամենամեծ ծավալով հատուցումները բաժին են ընկել ԱՊՊԱ հատվածին`58.1% (հատուցումների ընդհանուր ծավալների) կամ 6.3 մլրդ դրամ, բժշկական ապահովագրությանը` 30,2% կամ 3,3 մլրդ դրամ, ԿԱՍԿՈ`5.5% կամ 598.8 մլն. դրամ, Ֆինանսական վնասների ապահովագրության մասնաբաժինը կազմել է 1,95% կամ 210,6 մլն դրամ, գույքի ապահովագրության մասնաբաժինը`1,8% կամ 193,4 մլն դրամ: Ապահովագրության մյուս դասերով հատուցումները տատանվում 15-119 մլն դրամի սահմաններում
2018 թվականի I կիսամյակում Հայաստանի ապահովագրական ընկերություններն արձանագրել են 136 հազար ապահովագրական պատահար, որի մեծ մասը բաժին է ընկել բժշկական ապահովագրությանը`102.6 հազար դրամ: ԱՊՊԱ գծով հատուցումները կազմել են 30.6 հազար պատահար, ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (ԿԱՍԿՈ)` 873 պատահար, ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն`1,1 հազար պատահար: Հայաստանի ապահովագրական շուկայում առկա են ապահովագրության երկու պարտադիր տեսակներ`ԱՊՊԱ-ն և բյուջետային աշխատողների բժշկական ապահովագրությունը:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն, որոնք աշխատում են ապահովագրական 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով, բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական ծախսերի ապահովագրություններից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը (միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի ապահովագրութամբ), որին լիցենզավորման դասերի թվով հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն` ապահովագրության 15 դաս (միակն է վարկային ռիսկերի ապահովագրության ոլորտում): (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 30.06.2018 թ. կազմել է 482.24 դրամ/դոլար):