Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում նախատեսում է կրթության ոլորտում անցկացնել հերթական բարեգործական նախագիծը, որը նպատակաուղղված է պետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին մոտիվացնել ուսման մեջ ավելի բարձր ցուցանիշների ցուցաբերմանը:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, 2018 թվականի ուսումնական տարվա սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսման վարձի ողջ չափերով անվանական կրթաթոշակ կտրամադրի Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանի «Կառավարում» մասնագիտությամբ սովորող 4-րդ կուրսի ուսանողին, ով ուսումնառության նախկին տարիներին ցուցաբերել է բարձր առաջադիմություն: Այսպիսով, համալսարանի մեկ ուսանող հնարավորություն կստանա անվճար ուսանելու ողջ ուսումնական տարվա ընթաքում:
Կրթաթոշակից բացի, Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանի լավագույն ուսանողին հնարավորություն կընձեռվի համալսարանն ավարտելուց հետո պրակտիկան անցնել ՎՏԲ-Հայաստան Բանկում, որի արդյունքների հիման վրա, համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում, կարող է առաջնահերթության սկզբունքով նաև հիմնական աշխատանքի անցնել ՎՏԲ-Հայաստան Բանկում:
Կրթությունը Բանկի սոցիալական պատասխանատվության քաղաքականության առաջնհերթ ուղղություններից է: Բանկը շարունակական հիմունքներով աջակցում է կրթական հաստատություններին, ֆինանսավորում է Հայաստանում կրթության մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական տարբեր ցուցահանդեսներին և ֆորումներին:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |