Արմինֆո. Օգոստոսի 10-ին «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Կլիմենտի Անանյանը:
Արտակ Անանյանը ֆինանսաբանկային համակարգում աշխատում է սկսած 1998 թվականից: Շուրջ 20-ամյա գործունեության ընթացքում աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում, «Արդշինբանկ» ՓԲԸ-ում: 2015-2017թթ. ստանձնել է է «Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2017 թվականին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալի պաշտոնը: Արտակ Անանյանը շարունակելու է իրականացնել Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները` մինչև վարչության նախագահի պաշտոնում ՀՀ ԿԲ-ում գրանցվելու օրը:
Մասնագիտությամբ տնտեսագետ-ֆինանսիստ է, հանդիսանում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |