Արմինֆո. Հայաստանում միկրոբիզնեսը պետք է ազատել հարկերից: Նման կարծիքէ հայտնել տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում:
Նա ընդգծել է, որ Հարկային օրենսգրքի ընդունումից հետո փաստաթղթում լրացուցիչ փոփոխություններ են կատարվել` հիմնվելով Հայաստանի փոքր բիզնեսի շահերի վրա: «Դա պետք է օբյեկտիվորեն ընդունվի», - նշել է տնտեսագետը: Այնուամենայնիվ, Թ.Մանասերյանը նշել է, միկրոբիզնեսի հետ կապված խնդիրները: «Անհրաժեշտ է համոզել կառավարությանը, որպեսզի միկրոբիզնեսն ազատվի հարկերից, անշուշտ, մշտապես վերահսկելով նրանց գործունեությունը: Այսօր միկրոբիզնեսից ստացվող հարկերի նվազագույն ծավալը միանգամայն անհամեմատելի է այն արդյունքի հետ, որը կարող է ՀՆԱ-ն ստանալ այդ ոլորտի սուբյեկտներին լիակատար ազատելով հարկերից: Այդ դեպքում կարելի է խոսել ՓՄՁ մասնաբաժնի փոփոխության մասին ՀՆԱ կառուցվածքում - 28-29% -ից մինչև 40%», - պարզաբանել է նա:
Այս համատեքստում փորձագետը կարևորել է միկրոբիզնեսի մշտական վերահսկողությունը: «Երբ միկրոն աճում է փոքր բիզնեսի, կարծում եմ, այդ դեպքում հարկավոր է սահմանել հարկային արտոնություններ, իսկ միջին բիզնեսի վերածվելուց հետո`մտնել ընդհանուր հարկային դաշտ: Բացի այդ, այստեղ պետք է վարել ճկուն և գրագետ քաղաքականություն, կիրառելով անհատական մոտեցում: Հայաստանում սրորեն է դրված այս մասնագիտացման վերապատրաստման խնդիրը», - եզրափակել է նա:
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |