Արմինֆո. «Հայաստանում զբաղվածության խնդիրը կարող է լուծվել մեկ տարում, առավելագույնը`երկու», - գտնում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Ամոթ է: Մենք ունենք 220 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ: Եթե որևէ մեկին հետաքրքրում է փորձագետի կարծիքը, ասեմ, որ այս հարցը կարելի է լուծել 1-2 տարում, իսկ դա պահանջում է քաղաքական կամք և պրոֆեսիոնալ մոտեցում: Տնտեսական հատվածների, մասնավորապես, ձեռնարկությունների գնահատումները ցույց են տալիս թափուր աշխատատեղերի առկայությունը», - ասել է նա:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, փորձագետը նշել է, որ երկրում իրական գործազրկության մակարդակը համապատասխանում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրածներին: «Հաշվի առնելով, որ Հայաստանում գործազուրկների քանակը 220 հազար է, պետք չէ մոռանալ նաև «ստվերային զբաղվածության» մասին, որի ծավալը գերազանցում է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը: Ավելին, «ստվերային զբաղվածության» մակարդակը բարձր է, քան չգրանցված գործազուրկների թիվը», - ասել է նա:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում գործազրկության մակարդակը, հաշվարկված նոր մեթոդաբանությամբ, որը հաշվի չի առնում տնային տնտեսություններում զբաղվածների թիվը, 2018 թ. հունիսի վերջին կազմել է 20.6%, տարեկան կտրվածքով նվազելով 1.2%: Իսկ հին մեթոդաբանության համաձայն, գործազրկության պաշտոնական մակարդակը նույն ժամանակահատվածում նվազել է`19%-ից մինչև 17.6%:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |