Արմինֆո.Ավանդների եկամտաբերության բարձրացման և պայմանների առավելագույնս բարելավման համար ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է ՀՀ դրամով ներդրված ավանդների տոկոսագումարի բարձրացում մինչև 10%, 1 տարի մարման ժամկետով ավանդների համար:
Այսպիսով, Բանկը կյանքի ցանկացած փուլի համար ստեղծել է խնայողությունների ապահով ու շահավետ պահպանման և ավելացման ամենաբարենպաստ պայմանները: Արդեն հիմա հաճախորդները կարող են սկսել կատարել խնայողություններ ընտանիք ստեղծելու, ապահով ապագայի և անհոգ կյանքի համար, իսկ Բանկն իր հերթին կավելացնի հաճախորդների միջոցները տոկոսագումարի վճարման տեսքով:
Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից առավելագույն 730 օր մարման ժամկետով: Հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարը կարող է հաշվեգրվել Mastercard և Visa միջազգային պլաստիկ քարտերի հաշվին, որոնք Բանկը ավանդատուներին շնորհում է որպես նվեր առանց ամսեկան սպասարկման վճարի ավանդների ողջ ժամանակահատվածի ընթացքում.
Ի լրումն Բանկի հուսալիությանը, ավանդի հուսալիությունը ապահովում է նաև “Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը”, որը մինչև 100% ապահովագրում է մինչև 10 մլն. ՀՀ դրամով և մինչև 5 մլն դրամին համարժեք արտարժույթով ավանդները:
Սկսած 15.08.2018թ. Ավանդների վերաբերյալ Բանկը թողարկել է նոր գովազդային արշավ, որի տեսահոլովակը կարող եք դիտել այցելելով հետևյալ հղումով`
ՎՏԲ Հայաստան Բանկ
Մամլո կենտրոն
Հեռ.` (374) 10 51-37-49 ներք.`3412
Էլ-հասցե` [email protected]
www.vtb.am
https://www.youtube.com/watch?v=McPs0kYwOe8
Ավանդների մասին առավել մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ այցելելով Բանկի մասնաճյուղեր, www.vtb.am կայք և զանգահարելով Միասնական Տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |