Արմինֆո. 2019 թվականի վերջին Եվրասիական տնտեսական միության տարածքում կարող է ձևավորվել միասնական վճարային համակարգը, որը թույլ կտա զգալիորն նպաստել ռուսական «Միր» քարտային համակարգի տարածմանը ոչ միայն ԵԱՏՄ տարածքում, այլև ամբողջ աշխարհում: Այս մասին օգոստոսի 15-ին հայտարարել է ռուսական «Տնտեսությունն այսօր» («Экономика Сегодня») պորտալը:
Ըստ աղբյուրի, ներկայումս «Միր» համակարգի քարտերը թողարկում են ավելի քան 100 բանկեր, իսկ սպասարկում են ավելի քան 400 վարկային կազմակերպություններ: Ռուսաստանին արդեն հաջողվել է Հայաստանի հետ իրականացնել «Միր» քարտերի փոխադարձ ընդունման նախագիծը, ինչի արդյունքում «Միր» քարտերը կարող են կիրառվել երկու երկրների տարածքում, ընդ որում, հաշվարկները կարող են իրականացվել երկու արժույթներով: Նման ծրագրեր գոյություն ունեն նաև ԵԱՏՄ մյուս երկրների հետ:
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |