Արմինֆո.ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն 2018 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում հավաքագրել է ավելի շատ հարկեր, քան նախատեսվում էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, անդրադառնալով վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանի հարկային մարմնի գործունեության արդյունքներին:
Մասնավորապես, ինչպես պարզաբանել է Դավիթ Անանյանը, բյուջեով ակնկալվող հարկային մուտքերը 105-107 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը: «Այսպիսով, այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում մենք կարողացանք հավաքել այդ 107 մլրդ.դրամը: Այսօր ձեռնպահ կմնամ գնահատելուց, թե այդ գումարի մեջ ինչ տոկոս են կազմում հարկային եկամուտներ», - ասել է նա:
Հիշեցնենք, որ ըստ ՊԵԿ կողմից ավելի վաղհրապարակված տվյալների, 2018 թվականի առաջին կեսին հարկային եկամուտները կազմել են 649,7 մլրդ.դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը 88.2 մլրդ դրամով կամ 15.6%-ով: Մինչդեռ, ըստ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի, եկամտային մասը կկազմի 1,308.2 մլրդ դրամ, 2017-ին հաստատված`1,210.0 մլրդ դրամի փոխարեն: Միևնույն ժամանակ, ակնկալվում է նաև հարկային եկամուտների աճ: Մասնավորապես, Ֆինանսների նախարարությունն ակնկալում է, որ հարկային եկամուտների գծով աճը կկազմի 1, 248, 5 մլրդ դրամ:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |