Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։
Քննարկվել է էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախարարը դեսպանին է ներկայացրել էներգետիկայի բնագավառի զարգացման առաջնահերթություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նախարար Գրիգորյանի՝ Չինաստան կատարած այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորավածությունների վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Hanergyե խոշորագույն ընկերության կողմից արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնելու նախագծին, ինչպես նաև «CITICե չինական ընկերության կողմից Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման ծրագրին:
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների միջև համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում ջանքերը մեկտեղելու համար:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |