Արմինֆո. Հայաստանում անհրաժեշտ է փոխել պետության տնտեսական մոդելը: Այդ մասին օգոստոսի 17-ին նոր կառավարության գործունեության 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, տնտեսության ներկայիս կոռումպացված տնտեսական մոդելը պետք է իր տեղը զիջի ներառող տնտեսական համակարգին: Ըստ որում, բոլորը շուկայոմ հավասար իրավունքներ կունենան: <Այսօր Հայաստանում արդեն չկան բանանի, շաքարավազի մոնոպոլիաներ, և երկրի բոլոր քաղաքացիները, ովքեր զբաղվում են բիզնեսով, պետության կողմից աջակցություն կստանան>,- նշել է վարչապետը:
Նա ավելացրել է,որ սովորաբար հեղափոխություններից հետո պետություններում տնտեսական անկում է դիտվում, սակայն Հայաստանում, պաշտոնական վյալների համաձայն, աճ է արձանագրվել: Միայն ընթացիկ տարվա հունիսին երկրի ՀՆԱ աճը կազմել է 9,6%, իսկ տարեսկզբից՝ 8,9%, և բոլոր հիմքերը կան պնդելու, որ աճը կշարունակվի մինչև տարեվերջ:
Նոր քաղաքականության արդյունք է հանդիսացել ժամանողների և մեկնողների միջև դրական սալդոն, որը մայիսի 10-ից մինչև օգոստոսի 14-ը կազմել է 29886 մարդ: Իսկ դա, Փաշինյանի խոսքով, միգրացիոն ճգնաժամի հաղթահարման առաջին նշաններից է: Օտարերկրյա մեր շատ հայրենակիցներ սկսել են անշարժ գույք ձեռք բերել պատմական հայրենիքում, ինչի արդյուքնում վերջինիս գները աճել են 20%-ով: Միայն վերջին երեք ամսում երկրի առևտրային բանկերի վարկային պորտֆելն աճել է 99 մլրդ դրամով:
Ակտիվ աշխատանքի արդյունքւոմ հաջողվել է 28,8 մլրդ դրամով ավելացնել պետբյուջեի եկամտային մասը, ինչպես նաև 26 մլրդ դրամով կրճատել գերվճարումների ծավալները:
Փաշինյանն ընդգծել է, որ մոտ ապագայում կկրճատվի նախարարությունների և գերատեսչությունների թիվը, գործադիր մարմնի աշխատանքն ավելի արդյունավետ ու թափանցիկ կդառնա:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |