Արմինֆո.ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի օգոստոսի 22-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուրե փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը:
Հանձնաժողովը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի իրականացման վերաբերյալ՝ 2017 թվականի 4-րդ և 2018 թվականի 1-ին եռամսյակների տեղեկատվությունների մոնիթորինգի, ինչպես նաև՝ քաղաքացիների և ընկերությունների բողոքների ուսումնասիրության արդյունքում, հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման Կանոններով սահմանված առավելագույն ժամկետները խախտելու համար, հաշվի առնելով նաև, որ նոր սպառողների միացման գործընթացի խախտումների համար ընկերությունը սույն թվականի ապրիլի 4-ի N109Ա որոշմամբ արդեն իսկ ենթարկվել էր տուգանքի՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով, որոշեց «Վեոլիա Ջուրե փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել` 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով
2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի միասնական օպերատոր «Վեոլիա Ջուր» ընկերությունն ստանձնել է գործող հինգ օպերատորների` «Երևան ջուրի», «Հայջրմուղի», «Շիրակ ջրմուղի», «Լոռի ջրմուղի» և «Նոր ակունքի» գույքի կառավարումը: Միաժամանակ, հանրապետությունում սահմանվել է ջրի նոր սակագին. Երևանի բնակիչների համար այն 1 խմ դիմաց 170,256 դրամից բարձրացվել է մինչև 180 դրամ` ներառյան ԱԱՀ: Այնուամենայնիվ, 2018 թ.հունվարի 1–ից հերթական անգամ ՀԾԿՀ-ն ջրի սակագին բարձրացրեց մեկ խորանարդ մետրի դիմաց 180 դրամից մինչև 191,414 դրամ։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |