Արմինֆո. Կոնյակի արտադրության և արտահանման բումը սպասվում է երեք տարուց: Նման կանխատեսումէ հնչեցրել Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 22-ի ասուլիսում:
Միության ղեկավարի խոսքերով, տարվա առաջին կիսամյակում կոնյակի արտադրությունը նվազել է 12%, իսկ արտահանումը`մեկ երրորդով: «Այս միտումը կշարունակվի առաջիկա երեք տարիների ընթացքում», - ասել է փորձագետը: Իր կանխատեսումը փորձագետը հչիմնավորում է որակի նկատմամբ պահանջների խստացումով ռուսական շուկայում, ինչպես նաև երկրում հեղափոխական իրադարձություններով և կոռուպցիոն ռիսկերի նվազեցումով: «Տեղի կունենա արտադրողների թվաքանակի կրճատում, շուկան մաքրվում է կասկածելի ընկերությունների: Կեղծված ապրանքներ արտադրելու հիմքեր այլևս չկան, ինչը հեղափոխությունից առաջ էր», - ասել է Ա. Հարությունյանը:
Նրա կանխատեսմամբ, այնուամենայնիվ, ակնկալվում է նվազեցնել ներկրվող ալկոհոլի ծավալները և ապահովել լիարժեք թափանցիկություն ներմուծման ընթացակարգերում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն լրացուցիչ մաքսատուրքերը, հետևաբար, ներմուծողների թիվը կկրճատվի: «Ես ուզում եմ ասել, որ կոնյակի արտադրության ծավալների անկումը 3 տարում ամուր հիմքեր կստեղծի արտադրության և արտահանման հետագա կտրուկ աճի և որակի բարձրացման համար: Այլ կերպ ասած, արդյունաբերությունն ամբողջովին մաքրվում է կեղծիքներից», - եզրափակել է Ա.Հարությունյանը:
Պատասխանելով հարցին, թե որքան է կազմում կեղծ կոնյակի ծավալը, Ա. Հարությունյանն ասել է, որ Հայաստանի խաղողի բերքը կազմել է 70-80 հազ. տոննա, իսկ մթերումների ծավալը հասել է 210-230 հազ. տոննայի: «Նման տարբերության պայմաններում դժվար չէ հաշվարկել կեղծված ապրանքների մասնաբաժինը», - ասել է նա:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանը 2017 թվականին արտադրել է 30 մլն լիտր գինի, տարեկան 39% աճով: Մաքսային ծառայության տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանն արտահանել է 25,5 մլն լիտր էթիլային սպիրտ, այլ ոգելից խմիչքներ, տարեկան աճը`22,8%, իսկ մաքսային արժեքը բարձրացել է 37.8%, կազմելով $ 207,3 մլն: