Արմինֆո.ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի հետ։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Ալբերտ Բաբայանը, ԵՏՀ ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Արման Խաչատուրյանը, ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամի խորհրդական Սամատ Ալիևը, ՏԶՆՆ ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակներում աշխատուժի տեղաշարժի, կենսաթոշակային, մաքսատուրքերի վերաբաշխման, ԱԱՀ վերադարձման, դրա փոխհաշվարկի, գործարարների հետ անմիջական աշխատանքի և մի շարք այլ հարցերի։ Քննարկվել են նաև ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում նախանշվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովին առնվող հարցեր։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |