Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Ժակսիլիկովին: Հանդիպմանը ներկա էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Ինչպես տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ անդամ երկրներում գործող կենսաթոշակային համակարգերի առանձնահատկություններին, քննարկել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագիծը: Նախարար Տիմուր Ժակսիլիկովը հայկական կողմին ներկայացրել է փաստաթղթի նախագծի հիմնական դրույթները և նպատակները:
Համաձայնագրի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունները համագործակցելու են կենսաթոշակային ապահովության ոլորտում՝ աշխատավորների համար հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ, ինչը միտված է լինելու լուծել ԵԱՏՄ երկրներում աշխատանքային ստաժի փոխճանաչման հետ կապված հարցերը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |