Արմինֆո. Երևանի ՋԷԿ-ի բլոկը, պլանային-նախազգուշական աշխատանքների ավարտից հետո, շահագործման կհանձնվի 2018 թ. սեպտեմբերի 25-ին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է բլոկի գլխավոր տնօրենի տեխնիկական հարցերի գծով տեղակալ Արկադի Գևորգյանը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ նախագծի իրականացմանն ուղղվել է 10,6 մլրդ դրամ: Հիմնականում դրանք վերջին 3 տարում կայանի հատուկ հաշվում կուտակված սեփական միջոցներն են:
Աշխատանքների կապալառու է հանդիսանում ամերիկյան General Electric-ը: Արդիկանացման արդյունքում բլոկի հզորությունը կավելանա 7 ՄՎտ-ով, իսկ օգտակար գործողության գրծակիցը կբարձրանա 1%-ով, արտադրվող էլեկտրաէներգիայի տարեկան լրացուցիչ ծավալները կկազմեն շուրջ
60 մլն ԿՎտ/ժ:
Կայանի աշխատանքը դադարեցվել էր օգոստոսի 5-ից:
Հիշեցնենք, որ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած վարկով և առևտրային շահագործման հանձնվել 2010 թ. ապրիլին: Էներգաբլոկի դրվածքային էլեկտրական հզորությունը կազմում է 243 ՄՎտ, ջերմային հզորությունը` շուրջ 434 ԳՋոուլ/ժ:
Երևան ՋԷԿ-ը հանդիսանում է իրանական բնական գազի պատվիրատուն, որը մատակարարվում է Հայաստանին էլեկտրաէներգիայի դիմաց: Վերջին անգամ բլոկը կանգնեցվել է 2014-ի հունիսին: Այն ժամանակ կապիտալ վերանորոգման արժեքը կազմեց 9,5 մլրդ դրամ, որի 90% -ն ուղղվեց գազատուրբինի համար նախատեսված պահեստամասեր ձեռք բերելուն:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |