Արմինֆո. Հայաստանում առաջիկայում կկառուցվեն 200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմային էլեկտրակայաններ: Այս մասին օգոստոսի 29-ին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ամփոփելով իր պաշտոնավարման100 օրվա արդյունքները:
Նրա խոսով, հողմային էներգետիկայի օբյեկտների առումով պայմանավորվածություններ կան Միացյալ էմիրությունների և Իսպանիայի ընկերությունների հետ: Հայաստանում ծրագրերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Չեխիայի ընկերությունները: Ներկայումս երկրի տարբեր մարզերում չափումներ են կատարվում, ուսումնասիրվում են տեղանքն ու քամու արագությունը: «Հողմային էներգիան նույնպես հանդիսանում է էլեկտրաէներգիայի արտադրության կարևոր աղբյուր», - ընդգծել է նախարարը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացրել էր, որ Հայաստանում խոշոր հաղմային էլեկտրակայաններ կառուցելու նպատակով կատարվում են չափումներ: Դրանք իրականացվում են Միացյալ Արաբական Էմիրությունների «Ակսեն Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը: Ընկերությունը հողմային էներչգետիկայի ռեսուրսն ուսումնասիրելու նպատակով Գեղարքունիքի մարզում տեղադրել է աշտարակ, որի բարձրոթյունը կազմում է 80 մետր: Անցյալ տարվա մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց աջակցել Ընկերությանը, 150 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմակայաններ կառուցելու հարցում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |