Արմինֆո. Հայաստանն զգալի առաջընթաց է ակնկալում է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հարցում: Այս մասին օգոստոս 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա խոսքերով, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման շուրջ բանակցությունները շարունակվում են 2006 թվականից, բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել, բայց այդ հարցում դեռևս իրական առաջընթաց չկա: Հայկական կողմն իրանական գործընկերներին ծրագրի վերաբերյալ ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ և մոտ ապագայում սպասում է պատասխանի: «Սեպտեմբերի 2-3-ը հայկական պատվիրակությունը հույս ունի Իրան կատարվելիք այցի ընթացքում վերջնական պատասխան ստանա Մեղրու ՀԷԿ-ի վերաբերյալ», - ասել է Արթուր Գրիգորյանը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |