Արմինֆո. Հոկտեմբերի վերջին պատրաստ կլինի Հայաստանում Շնողի ՀԷԿ-ի շինարարության նախագիծը: Այս մասին օգոստոս 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Ըստ նրա, նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումների կազմոմից հետո այն պետք է ենթարկվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականին, և միայն դրանից հետո միայն կարող է ձևավորվել կառուցման առաջարկը: Նախագիծը, ըստ նախարարի, մշակվել է դեռ խորհրդային տարիներին, որը նախատեսում էր 76 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-ի կառուցում, բայց այժմ առաջացել է 124 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-ի կառուցման հնարավորություն, 19 կմ երկարությամբ ջրի թունելի շինարարության հաշվին: Այս նախագիծը, ընդգծել է նախարարը, կարևոր է Հայաստանի էներգետիկ համալիրի համար, քանի որ դա թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել սեփական էներգետիկ ռեսուրսները:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |