Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2018 թ. հունվար-հուլիսին աճել է 9.3%, հիմնականում ծառայությունների և շինարարության ոլորտների հաշվին: Հուլիսին, 2017-ի հուլիսի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 11.1%, իսկ միայն 2018-ի հուլիսին`8%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջնական տվյալների, Հայաստանի տնտեսական ակտիվության աճը հունվար-հուլիսին հիմնականում խթանել են` սպասարկման ոլորտը - 18.7%, շինարարության ոլորտը - 10,4%, առևտրի ոլորտը - է 8,9%, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտը – 4.6% , արդյունաբերական հատվածը - 4.3%, էներգետիկ համալիրը դանդաղեցրել է տարեկան աճի տեմպը`7,8% -ից մինչև 0,8%:
Արդյունաբերական գների ինդեքսը 2018-ի հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով 3,3%, 2018-ի հուլիսին, 2017-ի հուլիսի համեմատ`1,6%, իսկ միայն հուլիսին նվազել է 1.5%:
Ամսական կտրվածքով (հուլիս) տնտեսական ակտիվության աճին վճռական խթան է տվել գյուղատնտեսական ոլորտը, որտեղ համախառն ծավալն աճել է 24%, էներգետիկ համալիրը`9.3%, առևտրի հատվածը`8.1%, արդյունաբերության հատվածը`3,4%, ծառայությունների ոլորտը`3.2%, շինարարության ոլորտը`2.2%: Իսկ տարեկան կտրվածքով ամենամեծ աճն արձանագրվել ` ծառայությունների ոլորտում - 21,8%, առևտրի ոլորտում - 7,7%, արդյունաբերությունում - 7.3%, գյուղատնտեսության ոլորտում – 2.1%, շինարարության ոլորտում - 0.5%: Էներգետիկ համալիրում գրանցվել է 3.1% անկում:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականի հունվար-հուլիսին բացարձակ մեծությամբ առջևում է առևտրի ոլորտը`1.5 տրիլիոն դրամ ծավալով ($ 3.1 մլրդ): Այնուհետև հաջորդում են` արդյունաբերական ոլորտ - 954,6 մլրդ դրամ ($ 1.98 մլրդ), ծառայություններ - 933,7 մլրդ դրամ ($ 1.9 մլրդ), գյուղատնտեսության ոլորտ - 363.2 մլրդ դրամ ($ 753,7 մլն), շինարարության ոլորտ - 162,7 մլրդ դրամ (337,7 մլն դոլար): 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է
4527,3 մլն կՎտժ, որից միայն հուլիսին`674,5 մլն կվտժ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունը կազմել է 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին 1971.2 մլրդ. դրամ ($ 4089,8 մլն), տարեկան աճը` 26.8%: Արտահանման ծավալն աճել է 17.3%, մինչև 656.9 մլրդ դրամ ($ 1363,1 մլն), իսկ ներմուծումը`32.1%, մինչև 1314.3 մլրդ դրամ ($ 2726,7 մլն): Միայն 2018-ի հուլիսին արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 1,9%, այդ թվում, ներմուծման աճը կազմել է 4,7%, իսկ արտահանման անկումը`3,8%, իսկ 2017-ի հուլիսի համեմատ արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 14.4%, հիմնականում պայմանավորված ներմուծման 22.4% աճըով և արտահանման 0.3% աճով:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2018 թվականի հուլիսին կազմել է 481.43 դրամ / $ 1, իսկ հունվար-հուլիսին`481.95 ՀՀ դրամ / $ 1: