Արմինֆո. Beeline Ստարտափ Ինկուբատորն իրականացնում է ստարտափների ընդունելություն երկրորդ ինկուբացիոն ցիկլի համար։ Դիմումները կընդունվեն մինչև սեպտեմբերի 10-ը։
Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 4 ամսվա ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից և փորձագետների խորհրդատվությունից։
«Ինկուբատոր ստեղծելիս մենք ցանկանում էինք ներգրավել լավ գաղափարներ ունեցող սկսնակ սրատրափների ու օգնել նրանց կայանալ և ներկայանալ պոտենցիալ ներդրողներին։ Առաջին ցիկլի մասնակիցների հաջողությունները մեզ շատ ոգեշնչեցին։ Այս ընթացքում նրանք բազմաթիվ մրցույթների մասնակցեցին և հիանալի հաջողությունների հասան։ Վստահ եմ, որ մեր ինկուբատորում ստացած արժեքավոր գիտելիքների շնորհիվ նրանք ապագայում էլ ավելի մեծ ձեռքբերումներ կունենան։ Այժմ եկել է ժամանակը, որ մենք նոր թիմեր և գաղափարներ ներգրավենք և զարգացնենքե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ ցիկլի ավարտին մասնակից ստարտափների համար ինկուբատորում կազմակերպվում են Դեմո օրեր, որոնց ընթացքում ստարտափները նպատակային ընտրված լսարանին՝ ներդրողներին, ԶԼՄ-երին, գործընկերներին և փորձագետներին, ներկայացնում են իրենց նախագծերը։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |