Արմինֆո. ԱԷԿ-ում 500 աշխատող կա, որոնք ըստ էության հավելյալ հաստիքներ են, որոնց անհրաժեշտությունը չկար: Այդ մասին նախօրեին Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ, պատասխանելով քաղաքացիների հարցերին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այնուամենայնիվ, շարունակել է վարչապետը, այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ ստանում, ինչն էլեկտրաէներգիայի սակագնի վրա մոտավորապես 3 մլրդ դրամի ճնշում ունի: Նրա խոսքով, այսքան նոր պաշտոններ ի հայտ են եկել հայտնի պատճառներով. նախկին իշխանությունները մարդկանց աշխատանքի են տեղավորել «ընտրությունների համատեքստումե, այդպես է պրոբլեմն առաջացել:
Միաժամանակ նա նշել է, որ այդ մարդիկ միանգամից չեն ազատվի աշխատանքից, քանի որ այդ դեպքում սոցիալական նոր խնդիրներ են առաջանում: <Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխատաշուկայում և ընդհանուր առմամբ տնտեսության մեջ իրավիճակը այնպես փոխվի, որ մեկ խնդիր լուծելիս, մեկ այլ խնդիր չառաջացնենք>,- ասել է Փաշինյանը:
Ավելի վաղ ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ԱրմԻնֆո-ին հայտնել էր, որ կայանում աշխատում է 1,812 մարդ, միջին աշխատավարձը կազմում է 300 հազար դրամ: Հայաստանի համար, շարունակել է գլխավոր տնօրենը, դա փոքր գումար չէ, բայց եթե համեմատենք միջին աշխատավարձի հետ արտասահմանյան միջուկային էլեկտրակայաններում, ապա ակնհայտ է դառնում, որ դա շատ փոքր գումար է: <Հենց այս պատճառով է, որ ՀԱԷԿ-ի աշխատակիցները մշտապես բարձրացնում են այս հարցը>,- նշել էր Վարդանյանը:
Հայաստանի միջուկային էներգիայի վետերանների միության պատասխանատու քարտուղար Մարտուն Գևորգյանն իր հերթին ԱրմԻնֆո-ին հարցազրույցում
կոչ էր արել օպտիմալացնել կայանի կառավարման համակարգը: <Կայանում գնման հարցերով զբաղվում է մոտ 40 հոգի: 90-ականներին մատակարարման բաժինը հինգ անգամ ավելի փոքր էր, և մենք, այնուամենայնիվ, կարողացանք վերագործարկել ատոմակայանը>, - ասել է Գևորգյանը: Ավելին, այդ նույն գնման բաժինը, նրա խոսքով, ապահովում է այն, ինչն իջեցվում է վերևից և միշտ չէ, որ այն, ինչն անհրաժեշտ է: <Արտադրամասների ղեկավարները հաճախ ստիպված են լինում ինքնուրույն դուրս գալ այս իրավիճակից: Ես չեմ ուզում դիմել այդ բոլոր տեխնիկական խնդիրներին, բայց մեր վետերան սերնդի հոգին ցավում է կայանի վիճակի համար: Ավելին, ներկայումս զգալիորեն մեծ թվով վետերաններ, ովքեր դեռ կարողանում են ինչ-որ բան սովորեցնել երիտասարդներին, կրճատվում են: Առանց նրանց տղաների համար շատ դժվար է լինելու: Լավ թե վատ, բայց վետերանները դեռևս իրենց փորձը ինչ-որ կերպ են հաղորդում են երիտասարդ սերնդին>, - բացատրել է փորձագետը:
Հայկական ատոմակայանը բաղկացած է երկու բլոկից, խորհրդային (ռուսական) ԲԲԷՌ ռեակտորներով: Առաջին բլոկը գործարկվեց 1976-ին, երկրորդը`1980-ին: 1989-ի մարտին, Սպիտակի երկրաշարժից հետո կանգնեցվեց կայանի աշխատանքը: 1995-ի նոյեմբերին վերագործարկվեց ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը: 2014-ի մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց երկարաձգել երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը 10 տարով՝ մինչև 2027 թվականը: Ծրագիրը համակարգվում է «Ռոսատոմե պետական կորպորացիայի «Ռուսատոմե ծառայության դուստր ձեռնարկության կողմից: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019 թվականին: Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը 270 մլն դոլարով պետական արտահանման վարկ է տրամադրել Հայաստանին, ինչրպես նաև այդ նպատակով 30 մլն դոլարի դրամաշնորհ: