Արմինֆո. Հայաստանում միասնական երթուղային ցանցի ձևավորման գործընթացը մոտենում է ավարտին: Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Ըստ նրա, հանրապետության բոլոր բնակավայրերը, այդ թվում նաև դժվար անցանելիները, պետք է ներգրավվեն այս ցանցում: Ընդհանուր առմամբ երկրում կան մոտ 170 բնակավայրեր, որոնք զրկված են ուղևորատար տրանսպորտի ծառայություններից օգտվելու հնարավորությունները: Միասնական տրանսպորտային ցանցի ներդրմամբ այդ խնդիրը կլուծվի: Միակ օպերատորը, շահութաբեր երթուղիների շահութաբերության հաշվին, կզբաղվի նաև երկրի դժվարամատչելի համայնքների տրանսպորտային խնդիրների լուծումով:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |