Արմինֆո. 2018 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող 25 երկրների թվում է: Այդ է վկայում «ՏուռՍտատ՚ վերլուծական գործակալության նախապատրաստած երկրների վարկանիշը:
Աղբյուրի համաձայն, ընթացիկ տարի ռուսաստանցիների Հայաստան ուղևորությունների թիվն ավելացել է 16 տոկոսով` մինչև 198 հազար: Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում առավել ժողովրդականություն վայելող երկրների առաջին տասնյակում են Թուրքիան, Աբխազիան, Ֆինլանդիան, Ղազախստանը, Ուկրաինան, Չինաստանը, Թաիլանդը, Էստոնիան, Գերմանիան, ԱՄԷ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ 2017 թվականի արդյունքներով Հայաստան է այցելել ավելի քան 280 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ, ինչը 32%-ով գերազանցել է 2016 թվի արդյունքները: Ռուսաստանի արտագնա զբոսաշրջության առավել ժողովրդականություն վայելող ուղղությունների թվում Հայաստանն զբաղեցրել էր 27 տեղը: Միայն ներքին անձնագրերով հանրապետություն է ժամանել ավելի քան 50 հազար ռուսաստանցի:
Հավելենք, որ ՌԴ զբոսաշրջության պետկոմիտեի հաշվարկներով, Հայաստան ժամանած յուրաքանչյուր ռուսաստանցի ծախսել է $700 - $800. Այդ «հավելումը՚ 2017 թվականի արդյունքներով 1 մլրդ դոլար է ապահովել Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |