Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2018 թվականի հունվար-օգոստոսին դեֆլյացիան կազմել է 1.2%, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 1,8% գնանկում: Դա պայմանավորված էր սննդամթերքի (ներառյալ ալկոհոլը և ծխախոտը) 4% էժանացումով, ոչ պարենային ապրանքների 0.9% թանկացումով և ծառայությունների սակագների 1.3% աճով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված տվյալների, սպառողական շուկայում տարեկան կտրվածքով արձանագրվել է 2.5% գնաճ (նախորդ տարվա գնաճը`0,6%), ինչին նպաստել են պարենային և ոչ պարենային ապրանքների, համապատասխանաբար, 2.3% և 4.9% թանկացումները, ինչպես նաև ծառայությունների սակագների 1.4% աճը: Հունվար-օգոստոսին պարենային ապրանքների գների միջին ամսական անկումը կազմել է 0.2%, կրկնելով անցած տարվա միտումը:
2018-ի օգոստոսին, 2017-ի օգոստոսիհամեմատ, սպառողական գներն աճել են 3,3%, հիմնականում պարենային ապրանքների 4,2% և ոչ պարենային ապրանքների 4.9% թանկացումներով, ինչպես նաև ծառայությունների սակագների 0.9% աճով: Միայն օգոստոսին գնաճը կազմել է 0,6%, իսկ սնունդը թանկացել է 1.5%, ծառայությունների սակագները` 0.1%, իսկ ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0.5%: Երևանում, սպառողական գները 2018 թ. օգոստոսին աճել են 0.7%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4% -ի անկման փոխարեն:
Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2017 թ. օգոստոսին արձանագրվել էր 0.4% գնանկում, ինչը պայմանավորված էր սննդամթերքի գների 1,4% նվազումով, ոչ պարենային ապրանքների գների 0.2% աճով և ծառայությունների սակագների 0.6% աճով:-
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |