Արմինֆո. Արմենիա Էքսպո ցուցահանդեսին Կոնվերս Բանկը ներկայանում է վարկավորման մի քանի շահավետ առաջարկներով՝ Բրիջ, Արտահանման և նախաարտահանման վարկերով, Converse trade, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորման պրոդուկտներով:
<<Կոնվերս Բանկը կարևորում է փոքր և միջին ձեռնարկությունների համար վարկային միջոցների հասանելիության ապահովումը՝ մշտապես բարելավելով ՓՄՁ վարկավորման պայմանները, հանդես գալով շահավետ առաջարկներով: Մրցունակ և հասանելի առաջարկների շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում Կոնվերս Բանկի ՓՄՁ վարկավորման պորտֆելն աճել է 45,7 տոկոսով>>,- ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:
Անդրադառնալով Արմենիա Էքսպո-ի շրջանակներում ներկայացված առաջարկներին՝ նա նշեց, որ <<Բրիջ>> վարկատեսակով ՓՄՁ վարկավորում է իրականացվում դրամով, դոլարով և եվրոյով՝ մինչև 12 ամիս, դրամային վարկերի տարեկան տոկոսադրույքը սկսած 10, իսկ դոլարային և եվրոյով վարկավորման տոկոսադրույքները՝ սկսած համապատասխանաբար 6,5 և 5 տոկոսից:
Արտանահման և նախաարտահանման վարկավորում է իրականացվում մինչև 12 ամիս ժամկետով՝ եվրոյով սկսած 4, իսկ դոլարով՝ սկսած 6 տոկոս տարեկան դրույքաչափով:
<< Պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորումը Կոնվերս Բանկի՝ ամենապահանջված վարկատեսակներից է: Դրա շրջանակներում Բանկը ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ,
համայնքներում ագրոպարենային ոլորտում զարգացման ծրագրերի իրականացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկավորում է իրականացնում տարեկան սկսած 2 % -ից>>,- ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրենը՝ հավելելով, որ ծրագրերի շրջանակներում Բանկի գործող և նոր հաճախորդները կարող են ստանալ մինչև 10 մլն դրամի չափով և մինչև 7 տարի մարման ժամկետով վարկեր :
Նշվեց նաև, որ <<Արմենիա Էքսպո>>-յի այցելուները Կոնվերս Բանկի առաջարկների մասին կարող են համապատասխան խորհրդատվություն ստանալ տեղում՝ Բանկի տաղավարում:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |