Արմինֆո.«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցությանե ծրագրին միացել են նաև «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿե, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿե ՓԲԸ-ները և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿե ԲԲԸ-ն:
Հիշեցնենք, որ սկզբնապես ծրագրի շրջանակում համագործակցության հուշագրեր էին ստորագրվել «ԱԳԲԱ Լիզինգե ՎԿ-ի, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիաե ՈՒՎԿ-ի (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներե ՈՒՎԿ ՓԲԸ) և «Քարդ ԱգրոԿրեդիտե ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ։
Ծրագրի շրջանակներում տնտեսավարողները հնարավորություն ունեն լիզինգի պայմանագրով ձեռք բերել սարքավորումներ հետևյալ ոլորտներում՝ անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն; բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն; սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ; թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն; սպանդանոցային տնտեսություն; ագրովերամշակող արդյունաբերություն; ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:
Lիզինգը տրամադրվում է դրամով, մինչև 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս: Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։ Հավելենք, որ ծրագիրը բաց է բոլոր ֆինանսական կազմակերպությունների համար։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |