Արմինֆո. Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան 6 արտադրողներ սեպտեմբերի 10-13-ը Մոսկվայում կմասնակցեն կոշիկի և կաշվե իրերի արտադրության «Mosshoes 2018ե միջազգային ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերությունների հետ միասին իրենց արտադրանքն են ներկայացնում 600 ընկերություններ աշխարհի 30 երկրներից։
Հայկական արտադրանքը ներկայացված է միջինից բարձր դասում։ Միջազգային ցուցահանդեսում մեր երկրի 6 արտադրողները ներկայացնում են «Սիմոնաե, «Բաբիննիե, «ԷլԿաԷռե, «Լունաե, «Էլմաե, «Սերաբիանե ապրանքանիշերը։
«Հայաստանյան կոշիկի արտադրությունը վերջին տարիներին ակնհայտորեն բարելավել է որակն ու դիզայնը՝ միջազգային շուկայում դառնալով ավելի մրցունակ։ Իսկ ցուցահանդեսում մեր կայուն տեղը շատ մեծ հնարավորություն է տալիս թուրքական արտադրանքի վրա կենտրոնացած սպառողական զանգվածը հայկական արտադրանքի կողմն ուղղորդելու համարե,- նշել է Բիզնես Արմենիայի Միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը։
«Mosshoesե-ը ոլորտի խոշորագույն ցուցահանդեսն է Արևելյան Եվրոպայում, անցկացվում է տարին 4 անգամ։ «Mosshoes 2018ե աշնանայինն ակնկալում է 12 000 մասնագետների, դիստրիբյուտորների, խոշոր գնորդների այցելություն։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան արտադրողները շուրջ 227 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |