Արմինֆո.Սեպտեմբերի 11-ին հերթական նիստում Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի և Սինգապուրի կառավարությունների միջև օդային հաղորդակցության շուրրջ համաձայնագիրը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուքչյանի ասելով, փաստաթուղթը կնպաստի ավիացիայի բնագավառում միջպետական հարաբերությունների պատշաճ իրավական կարգավորմանը, կապահովի անհրաժեշտ իրավական հիմք և կանխատեսելի պայմաններ ավիաընկերությունների աշխատանքի համար: Համաձայնագիրը նաև ենթադրում է անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պարտավորություններ երկու կողմերի ավիաընկերությունների միջև անսահմանափակ առևտրային գործունեության իրականացման համար:
Նույն օրը խորհրդարանը վավերացրել է օդային հաղորդակցության շուրջ հայ-տաջիկական համաձայնագիրը, որը թույլ կտա աշխուժացնել առևտրատնտեսական հարաբերությունները Կենտրոնական Ասիայի այդ երկրի հետ, կնպաստի գործարար կապերի և զբոսաշրջության զարգացմանը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |