Արմինֆո.Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի նիստում վավերացրել է ՀՀ կառավարության և ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համաձայնագիրը:
Հայաստանի գյուղնախարար Արթուր Խաչատրյանի ասելով, փաստաթղթի վավերացումը թույլ կտա իրագործել գյուղատնտեսության ոլորտում նախանշված համատեղ ծրագրերը: Բացի այդ, հնարավորություն կլինի լուծել լոգիստիկային առնչվող որոշ խնդիրներ: Մասնավորապես, հայկական կողմը տարածք կտրամադրի, սատարելով կազմակերպության մասնակիցներին, որպեսզի նրանց համար ավելի հեշտ լինի մուտք գործել Հայաստան և անարգել բեռներ փոխադրել: Բացի այդ, Հայաստանը կառույցին կօգնի տեղական մասնագետների ընտրության և հարկային պարտավորությունների կատարման գործում:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |