Արմինֆո. Երևանի «Արմենալ» գործարանի արտադրանքը կարող է կրկին վերադառնալ ամերիկյան շուկա: ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ներդրումային վերահսկողություն վարչությունը (OFAC), հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացիները և նրանց գործընկերները կարող են համաձայնագրեր կնքել Օլեգ Դերիպասկային պատկանող ՌՈՒՍԱԼ ընկերության հետ, որին պատկանում է նաև հայկական «Արմենալ» ընկերությունը:
Սակայն, ըստ «Կոմերսանտ» թերթի, թույլտվությունը գործում է միայն այն ընկերությունների համար, որոնք արդեն մի քանի տարի է ապրանքներ և ծառայություններ են ձեռք բերում ՌՈՒՍԱԼ-ից, ԳԱԶ խմբից, կամ Դերիպասկայի մյուս ընկերություններից, ինչպես նաև նրանց տրևամադրել են տեխնիկական սպասարկում, հաղորդում է OFAC-ը:
ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների կարծիքով, այդ որոշումը Ռուսալի դուստր ընկերությանը`Երևան «Արմենալ» գործարանին թույլ կտա վերսկսել փայլաթիթեղի արտահանումը դեպի ԱՄՆ, որը կասեցվել էր այս տարվա կեսերին, Օլեգ Դերիպասկայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով: «Արմենալ» -ը պատրաստի արտադրանքի խոշորագույն արտահանողն է ոչ միայն դեպի ԱՄՆ, այլ նաև դեպի Եվրամիության երկրներ: 2017 թվականին միայն դեպի ԱՄՆ հայկական փայլաթիթեղի արտահանման հասույթը կազմել է մոտ 47,2 մլն դոլար:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |