Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետներն ստորագրել են ֆինանսական ոլորտի անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համաձայնագիր:
Ինչպես հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայությունը, համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 9 ամսվա ընթացքում կողմերը ԵՏԽ- ի հետ համատեղ մշակելու են «ճանապարհային քարտեզը»`ֆինանսական ոլորտում ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերի համադրման նպատակով:
Համաձայնագիրը սահմանում է բանկային, ապահովագրական և արժեթղթերի ծառայությունների ոլորտներում միջազգային սկզբունքների և ստանդարտների հիման վրա ԵԱՏՄ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները և ընթացակարգը: Փաստաթուղթն անհրաժեշտ է Միության երկրներում միասնական ֆինանսական շուկա ստեղծելու, ինչպես նաև լիցենզիաների փոխադարձ ճանաչման համար: Ազգային նորմերի կոնվերգենցիայի գործընթացը պետք է ավարտվի մինչև 2025 թվականը:
Սեպտեմբերի 17-ին ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարները ՀՀ Կենտրոնական բանկում ստորագրեցին ֆինանսական ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիր:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |