Արմինֆո.Հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի կունենա <Եվրասիական շաբաթ> III միջազգային ցուցահանդեսային համաժողովը, որը կհամախմբի ավելի քան 2 հազար մասնակցի ԵԱՏՄ և երրորդ երկրներից: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը նշել է, որ համաժողովի շրջանակներում նախատեսվում է անցկացնել առանձին սեսիա՝ նվիրված ոսկերչության և երեսակման ոլորտին: Բացառված չէ, որ սեսիան անցկացվի <Մերիդիան> ազատ տնտեսական գոտում: Նման միջոցառման անցկացումը, ընդգծել է նախարարի խորհրդականը, լավ հարթակ կհանդիսանա ոլորտում առկա խնդիրների քննարկման, ոսկերչության և երեսակման ոլորտում համագործակցության ուղղությունների որոնման համար: <Միջոցառումն ուղղված կլինի ԵԱՏՄ տնտեսական, ներդրումային և արտահանման ներուժի զարգացմանը: Առավել ևս, որ հաշվի առնելով ոսկերչության և երեսակման ոլորտում առկա փորձը՝ հայկական կողմն ունի համագործակցության զգալի հնարավորություններ>,- նշել է Գագիկ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ <Եվրասիական շաբաթն> ամեն տարի անցկացվում Է Եվրասիական տնտեսական միության երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ կառավարությունների ղեկավարների աջակցությամբ: Ճյուղային թրեքի շրջանակներում կոոպերացման և արտահանական ներուժի զարգացման հարցերի շուրջ սեսիաներ կանցկացվեն գերակա ճյուղերում՝ գյուղատնտեսություն և սննդի արդյունաբերություն, ՏՏ-տեխնոլոգիաներ և ճշգրիտ ինժեներիա, դեղագործություն և բժշկական սարքեր, թեթև արդյունաբերություն, ոսկերչական ճյուղ և շինարարական նյութեր: Բիզնես-թրեքի շրջանակներում կկազմակերպվեն ենթապարտավորագրերի ճյուղային բորսաներ՝ ուղղված ԱՏՄ-ի ևերրորդ երկրների խոշոր, փոքր ու միջին բիզնեսի շփումների խրախուսմանը: Ռազմավարական թրեք կդառնա բիզնեսի եւ ազգային ու վերազգային մակարդակի կարգավորիչների ուղղակի երկխոսության հարթակ, որտեղ ձեռնարկատերերն ու ներդրողները կտեղեկանան ԵԱՏՄ-ում բիզնեսի վարման կանոնների մասին: Այս տարի համաժողովի շրջանակներում նախատեսված է արտահանական և կոոպերացիոն ներուժի մասշտաբային ցուցահանդես, որի ցուցադրողներ կդառնան 120-ից ավելի ընկերություններ:
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի գծով կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան նշել էր, որ <Եվրասիական շաբաթը> կարևոր իրադարձություններից մեկն Է դառնում Եվրասիական տնտեսական միության տարածքում: <Անցյալ տարի մեզ հաջողվեց հասնել համաժողովի գլխավոր նպատակին՝ բիզնեսն ակտիվ հետաքրքրություն դրսևորեց Միությունում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, համաժողովի մասնակիցների ավելի քան 60 տոոկսը ԵԱՏՄ-ի գործարար հանրության և գործընկեր երկրների ներկայացուցիչներ են: Վստահ եմ, որ այս տարի միջոցառումը կդառնա ավելի մասշտաբային և ավելի հետաքրքիր>: 2017 թվականին համաժողովը տեղի Է ունեցել ԷՔՍՊՕ-2017-ի շրջանակներում և ներառվել Է Համաշխարհային ցուցահանդեսի գործարար մասի 18 առավել կարևոր միջոցառումների ցուցակում: Համաժողովին մասնակցել են 46 պետությունների 2000-ից ավել ներկայացուցիչ, այդ թվում՝ Վիետնամի, Եվրամիության, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի: