Արմինֆո. Մինչև 2030 թվականը Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը կարող է հասնել 1 մլրդ դոլարի: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը:
Նրա խոսքերով, մշակվել և կիրառվում է ոլորտի զարգացման ծրագիրը: Մինչ օրս, շարունակել է նախարարի խորհրդականը, գլխավոր խնդիրն արտադրության ծավալը մինչև 2022 թվականը 2003-ի մակարդակին հասցնելն է, տարեկան 300-400 մլն դոլար: «Համոզված եմ, որ մինչև 2030 թվականը կկարողանանք հասնել այդ ցուցանիշին», - ասել է Գագիկ Մկրտչյանը, նշելով նախորդ սխալները բացառելու կարևորությունը: Նախարարի խորհրդականն ընդգծել է, որ նպատակն է ապահովել տարեկան առնվազն 1% աճ, ինչը շատ լավ ցուցանիշ է: Այս նպատակին հասնելու համար բանակցություններն ընթանում են հումք մատակարարողների հետ, ընդլայնելով պատրաստի արտադրանքի արտահանման աշխարհագրությունը:
Գագիկ Մկրտչյանը հիշեցրել է, որ 2003-ին Հայաստանում 43 ընկերություններ զբաղվում են ադամանդագործությամբ, իսկ ոսկերչական իրերի արտադրության մեջ զբաղված են 12-13 ընկերություններ: Այսօր այս ցուցանիշն ադամանդագործությունում կազմում է 3-4 ընկերություն, իսկ ոսկերչական արտադրության ոլորտում`7-8: Շատ ընկերություններ են գտնվում «քնած» վիճակում, բայց Եվրասիական տնտեսական միության պարագայում այդ ընկերությունները, անկասկած, «կարթնանան»:
Ներկա պահին ադամանդագործության և ոսկերչական իրերի հումքը մատակարարվում է Ռուսաստանից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Բելգիայից և Կանադայից: Սակայն, 2016 թ. սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնությունը դադարեցրել է կոպիտ ադամանդների մատակարարումը`6.5% մաքսային զեղչով: Մինչ այդ, շարունակել է նախարարի խորհրդականը: «Տարեսկզբին մենք սկսեցինք բանակցությունների նոր փուլը, «Ալռոսա» ընկերության հետ, բայց դրանց արդյունքների մասին առայժմ ձեռնպահ կմնամ մեկնաբանել, քանի որ բանակցությունները շարունակվում են», - ասել է Գագիկ Մկրտչյանը:
Այնուամենայնիվ, ըստ նրա, մրցունակ արտադրության մեջ այս գործոնը նշանակալի դեր չի խաղա: Այլ բան է, ԵԱՏՄ շրջանակներում տարբեր խոչընդոտների բացառումը, որոնցից է ոսկերչական իրերի մակնանշումը և պիտակավորումը: «Պիտակավորումը պահանջում է Ռուսաստանի Դաշնությունը, և դա կլիներ իդեալական տարբերակ, քանի որ այն ցույց է տալիս, ոչ միայն հումք արտադրող երկիրը, այլ նաև արտադրողին: Այս հարցի շուրջ համաձայնագիրը կընդունվի այս տարվա հոկտեմբերին, որից հետո փաստաթուղթը պետք է անցնի միջպետական վավերացման ընթացակարգերը», - նշել է նախարարի խորհրդականը:
Ավելի վաղ Գագիկ Մկրտչյանը տեղեկացրել էր, որ 2017 -ին ոսկեգործության և ադամանդագործության ոլորտը 2008-ից հետո առաջին անգամ արձանագրեց եռանիշ ցուցանիշներ: Մասնավորապես, նախորդ տարի արտադրության ծավալը կազմել է 102 մլն դոլար, որից 82 մլն դոլարն ընկել է վերամշակմանը: Նա նշել է, որ ապրանքների վաճառքն իրականացվում է Բելգիայի, ԱՄՆ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային շուկաներում: ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանում ոսկերչական իրերի արտադրությունը 2017 թվականին կազմել է 49.6 մլրդ դրամ (103.3 մլն դոլար, աճը`35.7%): 2017 թվականին արձանագրվել է 1,929.2 կգ ոսկու արտադրանք (2,5 անգամ աճ), իսկ ադամանդների գծով`204,102 կարատ (աճը` 62,7%): Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալները 2017 -ին կազմել են $ 289.5 մլն: (14.1% անկում), իսկ ներմուծումը կազմել է $ 237,6 մլն. (աճը`$ 47.1):