Արմինֆո. Վրաստանում հացահատիկ ներմուծողները լայնածավալ բողոքի ակցիա են կազմակերպել: Արգելափակելով Թբիլիսիի շրջաններից մեկում`Լիլոյում գտնվող ազատ տնտեսական գոտին, ցուցարարները պահանջում են վերանայել կառավարության որոշումը, որով արգելք է դրվում ավտոտրանսպորտով ներմուծվող հացահատիկի վրա:
Ըստ Ռուսթավի 2 ընդդիմադիր հեռուստաալիքի, բողոքը շարունակվում է արդեն երկրորդ օրը, իսկ ԱՏԳ աշխատանքը շարունակում է մնալ կաթվածահար վիճակում: Ցուցարարները խոստանում են կազմակերպել Վրաստանի «իրական շրջափակում», կաթվածահար անելով երկրի բոլոր կենտրոնական մայրուղիները, եթե երկրի իշխանությունները մինչև սեպտեմբերի 19-ի երեկոն չեղյալ չհայտարարեն վերոհիշյալ որոշումը:
Բողոքի մասնակիցների հայտարարության համաձայն, վրացական իշխանություններն այդ որոշումով 25 հազար մարդ թողել են առանց աշխատանքի: Իսկ Հայաստանում այս նորարարությունը կհանգեցնի հացահատիկի մեկ տոննայի գնի 50 դոլարով աճին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |