Արմինֆո.Ռուսաստանի Բանկը և Հայաստանի Կենտրոնական Բանկը սեպտեմբերի 17-ից սկսլ են փոխանակել համակարգչային հարձակումների և դրանց դեմ հակազդեցության մասին տեղեկատվությունները:
« Ռուսաստանի Բանկը և ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկատվական անվտանգության ոլորտի համագործակցության համաձայնագիր են ստորագրել», - հաղորդել է ՌԴ Բանկի մամլո ծառայությունը: Փաստաթուղթն ստորագրել են ՌԴ Բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«Սույն Համաձայնագրի նպատակն է կազմակերպել փոխգործակցությունը Կողմերի միջև համակարգչային հարձակումներին հակազդելու հարցի շուրջ, ուղղված համակարգչային հարձակումների կանխարգելմանը և հայտնաբերման, պայմաններ ստեղծելով դրանց ճնշմանը, բարելավելով Կողմերի տեղեկատվական անվտանգությունը», - նշվում է փաստաթղթում:
Ռուսական կողմից, Ռուսաստանի Բանկի անունից ՀՀ ԿԲ հետ կհամագործակցի վարկային և ֆինանսական ոլորտում մոնիտորինգի և համակարգչային հարձակումների արձագանքման կենտրոնը:
Համաձայնագրի պայմանները նախատեսում են, որ կողմերը միմյանց տեղեկացնեն համակարգչային միջադեպեր հայտնաբերելու մասին: Տտեխնիկապես հնարավորությունների առկայության դեպքում կիրականացվի համապարփակ վերլուծություն, որի արդյունքները կփոխանցվեն մյուս պայմանագրի մյուս մասնակից կողմին: Եթե այդ հնարավորությունը բացակայում է, կողմերը իրավունք ունեն փոխանցել տեղեկատվություն միջադեպի մասին` համապարփակ վերլուծություն անցկացնելու համար:
Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության երկրորդ երկիրը,որի հետ կնքվում է նման համաձայնագիր: Ավելի վաղ նման համաձայնագիր էր ստորագրվել Ղազախստանի հետ, իսկ ապագայում այն նախատեսվում է նաև Բելառուսի և Ղրղզստանի հետ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |