Արմինֆո. Վերջին 3 տարիների ընթացքում GSP + առևտրի նախապատվությունների ռեժիմի ներքո Հայաստանից դեպի ԵՄ արտահանումը կրկնապատկվել է: Այս մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պիտեր Սվատվալսկին, ԵՄ-Հայաստան առևտրի համագործակցության հանձնաժողովի առաջին նիստում:
«Եվրոպական շուկան Հայաստանի համար ամենամեծն է: Լինելով ներմուծման գծով երկրի երկրորդ գործընկերը, մենք իրականում հանդիսանում ենք Հայաստանի երկրորդ խոշորագույն ներդրողը: Անշուշտ, ոգեշնչում է նաև արտաքին առևտրաշրջանառության զարգացման դինամիկան, ինչը նշանակում է, որ ԵՄ-ն Հայաստանի համար առավել դինամիկ գործընկեր է: Այնուամենայնիվ, մենք բոլորս հիանալի հասկանում ենք, որ Հայաստանի և ԵՄ միջև առևտրային հարաբերությունների ներուժն ավելի մեծ է: Հետևաբար, Հայաստանում մենք ցանկանում ենք տեսնել ավելի շատ եվրոպական ընկերություններ և ներդրումներ», - ընդգծել է նա:
Առաջին նիստի անցկացումը, ըստ ԵՄ դեսպանի, կլինի նոր համագործակցության գործընթացների սկիզբը, մասնավորապես, նոր փոփոխություններ կսկսվեն: Նպատակների առաջնահերթությունների շարքում Սվիտալսկին նշել է այն հարցերը, որոնք բացահայտում են Հայաստանի և ԵՄ միջև առևտրի ներուշը: Մասնավորապես, նա ընդգծել է, որ Հայաստանի և ԵՄ միջև առևտրի ազատականացման գործընթացը տեղի է ունենում Համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների հիման վրա, որով նախատեսվում է օրենսդրական դաշտի բարելավում, պետական գնումների ընդլայնում, սպառողների իրավունքների պաշտպանություն և այլն, որոնք կկատարվեն համաձայնագրի իրականացման ընթացքում:
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինության վաճառքի հարցերի ղեկավար Պետրոս Սուրմալիսն էլ իր հերթին է նշել, որ ԵՄ պատվիրակության այցի հիմնական նպատակը բարեփոխումների իրականացումն է Հայաստանում, որը կնպաստի բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրի ստեղծմանը:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, Պ.Սիրմելիսն ընդգծել է, որ բարեփոխումներն անդրադարձել են կարգավորման դաշտի վրա: Նա նշել է, որ այս պահին մշակվում է նոր կանոնակարգ, գիտակցելով, որ բիզնեսին կտրամադրվի հավասար մրցակցային պայմաններ: «Գլխավոր նպատակն է ապահովել հավասար մրցակցային պայմաններ այն ձեռնարկությունների համար, որոնք լիովին կամ մասնակի հանդիսանում են պետական սեփականություն, հատկապես նորաստեղծ նորարարական ընկերությունների ներկայացուցիչների համար», - ասել է նա:
Խոսելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին, Պ.Սուրմելիսը նշել է, որ երկկողմ առևտրի ցուցանիշներն ընդհանուր առմամբ ոգեշնչում են, բայց որոշակի պրոբլեմներ որոշ ապրանքային խմբերի առումով: Այս համատեքստում նա նշել է Հայաստանից արտահանվող գյուղմթերքների ծավալների սակավությունը: «Բայց այդ բացն աստիճանաբար լրացվում է», - ընդգծել է նա:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումային փոխնախարար Մանե Ադամյանն էլ նշել է, որ Հայաստանը պետք է իրականացնի մի շարք բարեփոխումներ, ինչի նպատակով մշակվել է ճանապարհային քարտեզ, որտեղ նախանշում են հետագա քայլերը: Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, նա նշել է այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են հայ գործարարները, որպես հիմնական խնդիր նշելով ենթակառուցվածքների որակը: Ըստ նրա, հայկական բիզնեսի համար գործում է GSP + ռեժիմը, որը թույլ է տալիս արտոնյալ ռեժիմով արտահանել ավելի քան 6 հազար անուն նապրանքներ, բայց հայ գործարարները դեռ ի վիճակի չեն օգտվել դրանից, քանի որ իրենց արտադրանքը դեռ չի համապատասխանում ԵՄ չափանիշներին: «Այս համատեքստում մենք շատ աշխատանքներ ունենք: Եվ այսօրվա նիստում մենք կփորձենք գտնել լուծումներ, որոնք կնպաստեն առևտրական հարաբերությունների դյուրացմանը», - ասել է Մ.Ադամյանը: Որպես օրինակ նա կարևորել է դեպի ԵՄ հայկական գինիների արտահանման ծավալների աճը, իսկ հայկական շուկայում ամենապահանջվածն է Եվրոպայից մեքենաների ներմուծումը:
Նշենք, որ ԵՄ-Հայաստան Առևտրի համագործակցության հանձնաժողովի առաջին դռնփակ նիստում մասնակիցները կքննարկեն այն հարցերը, որոնք առնչվում են առևտրի խթանմանը, մասնավորապես, մաքսային ոլորտը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումնները, մտավոր սեփականության իրավունքը, մրցակցությունը և հանրային գնումները: Քննարկումներում ընդգրկված են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի և ԵՄ միջև ապրանքաշրջանառությունը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 1 մլրդ դոլարը, տարեկան աճը`36.1%: Մասնավորապես, արտահանումն ավելացել է 22% և կազմել 432.4 մլն.դոլար, իսկ ներմուծումն աճել է 47,8% և կազմել 633,3 մլն դոլար: Եվրոպական միությունը 26% մասնաբաժնով երկրորդ տեղն է զբաղեցնում Հայաստանի առևտրային գործընկերների ցուցակում, փոքր-ինչ ետ մնալով ԵԱՏՄ-ից, որի մասնաբաժինը կազմում է 26.4%: