Արմինֆո.Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական հանրահայտ «Դասո» (“Dassault”) ընկերության ղեկավար Օլիվիեր Դասոյի հետ։
Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն և կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Նշենք, որ «Dassault» ինքնաթիռ արտադրող ընկերություն է և հիմնադրվել է 1929 թվականին Մարսել Դասոյի կողմից: Ընկերությունում աշխատում է 11942 մարդ, այդ թվում`9315-ը Ֆրանսիայում, այն ներկայացված է 80 երկրների շուկաներում: «Dassault» - ի գործունեության առանցքային ոլորտը օդանավաշինությունն է: 1945 թվականից ի վեր արտադրվել են 8 հազար ինքնաթիռ, այդ թվում նաև ռազմական: Ընկերության գործունեության ուղեծիրը ներառում է նաը տիեզերական գործունեությունը, հեռահաղորդակցման տեղակայանքների տեղադրումը, արբանյակների, օդանավերի սպասարկումը, աէրոտիեզերական պաշտպանության համակարգերի զարգացումը: Հիմնական գործունեությունը բիզնես-կլասի ռեակտիվ ինքնաթիռների արտահանումն է: Այս ոլորտում Dassault- ն զբաղեցնում է համաշխարհային շուկայի 29% -ը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |