Արմինֆո. Փարիզում գտնվող հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։
Միջուկային և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած հանրահայտ Orano ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել է Հայաստանում ընկերության գործունեության հետ կապված հարցեր։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել ընկերության ներկայությունը մեր երկրում, մասնավորապես մասնակցությունը Հայկական ատոմային էլետրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման գործում։
Նշենք, որ 2018 թ. իր անվանումը վերափոխած Orano S.A ընկերությունը, որն ավելի շատ հայտնի է իր հին Areva բրենդով, համաշխարհային առաջատարներից մեկն է ատոմային էներգետիկայում:
Ներկայումս ՀԱԷԿ-ում իրականացվում է գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու ծրագիր: Այն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության $270 մլն վարկի և $30 մլն դրամաշնորհի միջոցով:
Մինչդեռ Եվրամիությունը շարունակում է պնդել բլոկի շուտափույթ փակումը՝ պատճառաբանելով իբր վերջինիս ֆիզիկական և բարոյական մաշվածությամբ:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |