Արմինֆո. Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն տրանսպորտային միջոցների սեփականատերերին զգուշացնում է, որ այսուգետ եվրոպրոտոկոլներով ՃՏՊ-ների ձևակերպման ընթացքում վթարի այն կողմի մասին, որը չունի ԱՊՊԱ վկայագիր, կտեղեկացվեն ճանապարհային ոստիկանությանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի մամուլի ծառայությունից, տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, որը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապահովագրական պատահարի դեպքում եվրոպրոտոկոլներով ձևակերպելիս կկիրառվի վարչական վարույթ, ենթարկելով նրան համապատասխան պատասխանատվության:
Նշենք, որ ապահովագրական պատահարները եվրոպրոտոկոլներով ձևակերպելու համակարգը, որով վնասի շեմը 50 հազար դրամից ավելացվեց մինչև 100 հազար դրամ, Հայաստանի ԱՊՊԱ շուկայում ներդրվել է 2016 թվականի մարտի 4-ից: Այս գործընթացը նախատեսում է ապահովագրական ընկերությունից հատուցում ստանալու պարզեցված և արագ մեխանիզմ:
Բացի այդ, Ավտոապահովագրողների բյուրոն թարմացրել է փորձագիտական կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների կարգը, մասնավորապես, կրկնական փորձաքննության ժամկետը կրճատվեց մինչև 3 աշխատանքային օր, իսկ դրա արժեքը նվազեց մինչև 5000 դրամ: Կրկնակի փորձաքննությունը, որի նպատակն է պաշտպանել ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրական պատահարի արդյունքում տուժածների իրավունքները և նախատեսված է այն դեպքերի համար, երբ տուժողները համաձայն չեն ապահովագրական ընկերության գնահատման և վնասի հատուցման չափերի հետ:
Այդ պահից, ՃՏՊ մասնակից վարորդները 100 հազար դրամը չգերազանցող վնասի դեպքում արդեն կարող են, առանց ապահովագրական գործակալին և ՃՈ ներկայացուցչին կանչելու, ինքնուրույն, լրացնել համաձայնեցված հռչակագիրը, դրան կցել վթարի վերաբերյալ լուսանկարները և այդ փաթեթն ուղարկել համապատասխան ապահովագրական ընկերությանը: Հռչակագրի ձևը և դրա լրացման կարգը հրապարակված են Բյուրոյի պաշտոնական կայքէջում, հետևյալ հղումով` http://paap.am/index.php?al=agreed_declaration:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |