Արմինֆո.Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից իրականացրած հատուկ հետազոտության արդյունքում հինգերորդ տարին անընդմեջ արժանացել է 2018 թվականի «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին:
«Տարվա ամենահուսալի բանկ» տիտղոսը շնորհվել է բանկի գործունեությունը բնութագրող այնպիսի կարևոր ցուցանիշների հիման վրա, ինչպիսին են Moody's, Standard, Poor's և Fitch հեղինակավոր գործակալությունների կողմից գնահատված արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների և 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների ցուցանիշները: Հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 106 երկրների առաջատար բանկերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Global Finance» ամսագիրը Արդշինբանկին ճանաչել էր որպես 2018 թվականի տարվա լավագույն բանկը Հայաստանում:
Global Finance ամսագրի կողմից «Տարվա ամենահուսալի բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2OS4k2t:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |